-
10.02.2014|
13:03
Պատմության ապագա դասագրքերում կգրեն, որ ռուսական կայսրությունն իր գոյությունը դադարեցրել է Կիևի Մայդանում: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում` ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարք Ֆիլարետի հետ հանդիպման ժամանակ:
-
10.02.2014|
12:57
Հասարակական կազմակերպությունները Հայաստանի երիտասարդական հիմնադրամ կարող են ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի մասնակցության հայտեր։ Այս տարի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, հայտարարել է դրամաշնորհային մրցույթ 19 անվանակարգում, որից 7-ը վերաբերում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, 2-ը՝ մերօրյա հերոսների կերպարի ներկայացմանն ու նրանց օրինակով սերունդների դաստիարակմանը նվիրված ծրագրերին։ Անվանակարգերում տեղ է հատկացված նաև սելեկտիվ աբորտների դեմ պայքարին, հակածխախոտային միջոցառումներին, գյուղական համայնքների խնդիրների լուծմանը։
-
10.02.2014|
12:55
«Եվրոպական փաթեթում» Հայաստանի մասով առաջարկվում է «բարձրացնել ներկայումս Բրյուսելի և Երևանի հարաբերությունները կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակը»: Սակայն այդ մասին մանրամասներ դեռ հայտնի չեն:
-
10.02.2014|
12:53
Եվրոպական միությունը կհրապարակի հետազոտություններ, որոնք կներկայացնեն Արևելյան գործընկերության ապահոված հեռանկարները, կհերքեն չհիմնավորված պնդումներն Ասոցացման պայմանագրին միանալու դեպքում իբր «թանկ վճարելու» մասին, կբացատրեն Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելուց բխող հետևանքները:
-
10.02.2014|
12:51
«Եվրոպական փաթեթում» կա Մոլդովային և Վրաստանին վերաբերող մեկ այլ գաղափար, ըստ որի` «Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապահովեն այդ երկու երկրներ այցելությունների մշտական հոսք և անընդհատ փոխանցեն Ասոցացման պայմանագրերի արագ ստորագրման, համաձայնությունների իրագործումը խթանող եվրոպական ակտիվ բարեփոխումների անհրաժեշտության ուղերձներ»:
-
10.02.2014|
12:50
Ըստ նախագծի` «13 պետությունները հույսով ունեն արագացնելու ներքին ընթացակարգերն այն նպատակով, որ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրած Վրաստանն ու Մոլդովան հնարավորինս արագ` մինչև այս տարվա օգոստոսի վերջ, ստորագրեն այդ փաստաթղթերը»:
-
10.02.2014|
12:48
Նախագծում կա Ռուսաստանին վերաբերող դրույթ, որի համաձայն` «Եվրամիությունը ցանկանում է այդ երկրի հետ հաստատել հանգամանալից, ազնիվ և բաց երկխոսություն Եվրոպայում ինտեգրման հարցերի շուրջ»:
-
10.02.2014|
12:44
Փաստաթղթի նախագծում խոսք չկա Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին, սակայն նշվում է, որ «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»:
-
10.02.2014|
12:41
«Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը:
-
10.02.2014|
12:38
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Եվրամիության 13 պետություններ կազմել են քննարկման հիմք հանդիսացող փաստաթուղթ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար: